Քաղաքական

ՀԱՊԿ-ը մինչև հիմա մեզ այդ կարմիր գծերը ցույց չի տրվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչից է սկսվել Հայաստանի ու ՀԱՊԿ տարաձայնությունները. 

«Երբ մենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ կիսվեցինք մտահոգություններով, որ կարող է Հայաստանի դեմ հարձակում լինել, ՀԱՊԿ-ից ստացանք հավաստիացում, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է իրենց համար։ Երբ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, պաշտոնապես ու ոչ պաշտոնապես, դիմեցինք, այնտեղից անսպասելի արձագանք ստացանք, որի էությունն այն էր, որ սահմանը պարզ չէ, պարզ չէ՝ Հայաստանի՞ տարածք է, թե՞ ոչ։ Այդ ժամանակ մեզ մոտ հարց ծագեց՝ կարմիր գիծը, որի վերաբերյալ մեզ տրվել էին հավաստիացումներ, որտեղո՞վ է անցնում»։ 

Կառավարության մոտ, ըստ Փաշինյանի, հարց է առաջացել՝ ՀԱՊԿ-ը ՀՀ տարածքային ամբողջականությունը չի՞ ճանաչում։

«Ասինք՝ կարո՞ղ եք ցույց տալ՝ կարմիր գիծը որտեղով է անցնում, որ կարողանանք կազմակերպության հետ հարաբերվել, բայց մինչև հիմա մեզ այդ կարմիր գծերը ցույց չեն տրվել։ Մեր առաջին ռեակցիան էր, որ ՀԱՊԿ մեր գործընկերները մեր տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Հաջորդը հետևյալն էր՝ իսկ մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչու՞մ ենք։ Այստեղ է, որ եկավ գիտակցումը, որ մենք չենք կարող ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ առանց ճանաչելու հարևանների տարածքային ամբողջականությունը»,- ասել է վարչապետը։