Քաղաքական

Ես չեմ ուզում, անկեղծ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ռուսական հեռուստաալիքները փակելու հնարավորությանը, նշել է, որ չէր ուզի գնալ դրան.

«Ռուսական հեռուստաալիքները բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց չէի ուզի, որ ստիպված լինենք այդ որոշումը կայացնել»,- ասել է նա։

Վարչապետը հավաստիացրել է, որ չեն փնտրում հակադրություն. «Քավ լիցի, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ հետ չենք փնտրում։ Ես շատ հարգալից, բաց, թափանցիկ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նույնը՝ վարչապետ Վլադիմիր Միշուստինի։

Քաղաքականը մի կողմ դնենք. այդ հարաբերությունների բերումով ես մարդկային դիսկոմֆորտ կունենամ, եթե նման որոշում կայացնենք»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ «հաց են կիսել իրար հետ»։

Նա տպավորություն ունի, որ կան ուժեր, որ ուզում են, որ ՀՀ-ն գնա այդ քայլին. «Ես չեմ ուզում, անկեղծ եմ ասում»,- նշել է նա։