Այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ ենք դառնում,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այնտեղ ՀՀ-ն դիտորդի կարգավիճակ ունի։
«Սա կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ սա տեղավորվում է բալանսավորման ու բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։
«Մենք ուզում ենք բալանսավորման ու բալանսավորված քաղաքականությունը շարունակել»,- ասել է նա՝ պնդելով, որ ՀՀ-ն սպասված գործընկեր է թե հյուսիսում, թե հարավում, թե արևելքում, թե արևմուտքում։