Թուրքիայի նման երկրի հետ պետք է գնալ պատերազմի՞. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել նկատառմանը, թե ինչպես կարելի է Թուրքիայի նման երկրի հետ գնալ խաղաղության։
«Եթե ասվում է՝ Թուրքիայի նման երկրի հետ չի կարելի գնալ խաղաղության, հարց է առաջանում՝ գնալ պատերազմի՞։ Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին ենք խոսում։ Նետվում են նախադասություններ, ստեղծվում է աղմուկ, որ մարդը հնարավորություն չունենա մտածի՝ ինչ են ասում»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը համոզված է՝ ժողովուրդն աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։