Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտն կարևոր է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև հանդիպումը։ Այս մասին Կոշտան գչառում է կատարել «X»-ի իր էջում։
«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգին։ Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Վերջերս համաձայնեցված ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգը նոր գլուխ է բացում մեր հարաբերություններում՝ խթանելով տարածաշրջանային և տնտեսական ավելի սերտ կապերը։
Մենք անհամբեր սպասում ենք, որ Հայաստանը հյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականին»,- ասվում է Անտոնիու Կոշտայի գրառման մեջ։