Քաղաքական

Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպումներ են ունեցել Մոսկվայում

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ պետդումայի պատգամավորների հետ։

«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ միասին Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպել ենք «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- տեղեկացրել է նա։