ԱԺ-ն փակ-գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությանը։
Միջնորդությանը կողմ քվեարկեց 62 պատգամավոր։
Հիշեցնենք՝ Սարգսյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով. վարույթի շրջանակներում կալանավորվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր թիմակիցների հետ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։
Այսօր ավելի վաղ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։