ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում ներկայացրեց՝ ինչից է սկսվել այսօրվա վիճաբանությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, հրաժարվելով հարցերին պատասխանելուց, դուրս է եկել ԱԺ դահլիճից՝ տարատեսակ արտահայտություններով.
«Մենք տղամարդ ենք, սա մեր ճշմարտությունն է, երդումներ էր հնչեցնում, հայացքը չի փախցնում, գլուխը բարձր է քայլում, և այլն։ Ուզում եմ հարցնել՝ օրինակ, տղամարդկությունը սկսվում է հեռահար զենքով առյուծ սպանելուց և դրա վրա հեծնելու՞ց, եթե դուք այդպիսի տղամարդ եք, ապա մենք չենք հարգում ձեր այդպիսի տղամարդկությունը։ Եթե ձեր տղամարդկությունը մարտի 1-ին քաղաքացիներին փողոցում սպանելով է որոշվում, ապա մենք չենք հարգում այդ ձեր տղամարդկությունը»,- նշել է Արշակյանը։
Նա նշեց, որ կպարտադրեն օրինական իշխանություն բոլորին.
«Եթե դուք, ձեր գլուխը բարձր, պտտվեք քաղաքում՝ լինելով ահաբեկիչ, մենք ձեր գլուխը կկռացնենք և կխցկենք զնդանը, և մենք չենք հարգում ձեր այդ գլուխը, որն այդքան բարձր եք պտտվում դուք քաղաքում»,- նշել է պատգամավորը։