Այն, ինչ կա, սուտ է և կեղծիք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Մենք պայքարել և պայքարելու ենք, խաղաղ անհնազանդության ակցիաներով իրականացնելու ենք իշխանափոխություն, որը 4 տարի է՝ անում ենք։ Էն, ինչ 4 տարի արել ենք, նույնը պլանավորել ենք անել ավելի կազմակերպված։ Հիմա եթե մենք տեռորիստ ենք, ուրեմն 4 տարի առաջ պետք է կալանավորեին։ Էդ ամեն ինչը փուչիկ է» ,- նշել է նա։