Քաղաքական

Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից։

Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։

Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ քվեարկեց 62 պատգամավոր։

Հիշեցնենք, որ նա անցնում է «Սրբազան պայքարի» գործով. վարույթի շրջանակներում կալանավորվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր թիմակիցների հետ։ Նրանք մեղադրվում են ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։

Դատախազը նաև ներկայացրել է Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու միջնորդություն։