Քաղաքական

ՔՊ պատգամավորներից շատերը պարբերաբար անհայտ համարներից զանգեր են ստանում. Թունյան

ՔՊ պատգամավորներից շատերը անհայտ հեռախոսահամարներից պարբերաբար զանգեր, sms-ներեն  ստանում. Ազգային ժողովում ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ 

«Ես մի 5 հոգի ունեմ էդպես, սովորաբար զանգում են գիշերը ժ․ 4-5-ն ընկած հատվածում։ Էդ խոսակցությունների ժամանակ, օրինակ, պարզվեց, որ մեր հեռախոսահամարներն ու կոնտակտները «սրբազան» շարժմանը փոխանցելու գործառույթը վերապահված է եղել Իշխան Սաղաթելյանին, որը, փոխանակ գա, քննարկի տնտեսական, սոցիալական հարցեր, զբաղված է ուրիշ բաներով»,- ասել է Թունյանը։ 

Նա նաև անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթներին. 

«Աղվան Վարդանյանն ասում է՝ շուտով, շուտով… Շուտով ի՞նչ, պարոն Վարդանյան։ 2021 թվականի օգոստոսից էստեղ նստած՝ «շուտով» են ասում։ Շուտով, ինձ թվում է, ձեր ասածի փոխարեն ՀՀ-ն պիտի ի վերջո առողջանա վերջապես լրտեսական, գործակալական ազդեցություններից, որոնք կան»,- ասել է Թունյանը։