Քաղաքական

Չախալյանը ГРУ-ի գործակալ էր. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին։

«Չախալյանը հայկական աշխատանք չի կատարել ո՛չ Վրաստանում, ո՛չ Հայաստանում։ Նա ГРУ-ի (Ռուսաստանի ԶՈւ ԳՇ գլխ․ վարչություն) գործակալ է, որ հավաքագրվել էր Ախալքալաքի բազայում: «Վրացական երազանք»-ը նաև ռուսական աշխատանք էր կատարում՝ նրան բանտից ազատելով»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահը։