ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Այն ներկայացնում է դատախազ Աննա Վարդանյանը։
Խոսքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ ահաբեկչություն և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության առթիվ հարուցված քրեական վարույթի մասին է։