ԱԺ նիստում իրավիճակը լարվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ դատախազին հարց տալու ժամանակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունն է քննարկվում, տեղից սկսեց միջամտել։
Ռուբեն Ռուբինյանը միջամտեց. «Լռի՛ր դու մի հատ, էստեղ հարցերը մենք ենք տալիս»։
«Արա՛, կարող ա ջոգել եք․․․»,– տեղից շարունակեց Սարգսյանը։
Ռուբինյանն ընդհատեց. «Լսի, արա՛, հանգստացի մի հատ, հանգստացի, վեր ընկի տեղդ»։