ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ժամանել է ՌԴ ԱԳՆ. հայտնել է «Իզվեստիան»՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Այցի պատճառներն ու հանդիպման օրակարգը դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին բողոքի նոտա էր փոխանցվել։ Դժգոհության պատճառ էին դարձել Ռուսաստանի պաշտոնյաների կողմից Հայաստանի հասցեին հնչած անբարյացակամ գնահատականները։