ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու համար։