Քաղաքական

Խոր ցավով տեղեկացանք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների զոհերի ընտանիքներին:

«Խոր ցավով տեղեկացանք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին, որոնք բազմաթիվ կյանքեր են խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։ Հուսով ենք, որ անհետ կորածները կգտնվեն», նշված է գրառման մեջ: