Ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացրել Սեյրան Օհանյանի առանձնատան տարածքում. Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
«2010-15թթ. ընթացքում նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կառուցապատման աշխատանքներն են տեղի ունեցել, 2011-16թթ. ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացրել առանձնատան տարածքում առանձնացված ենթակառուցվածքի մեջ, 2016 թվականին, ըստ էության, սկսվել է արդեն բնապահպանության նախարարության ենթակայության ներքո մրցութային գործընթացի իրականացումը, որտեղ փաստաթղթերում նշվել է, որ որևէ շինություն տարածքի վրա չկա, ավելի մանրամասն նշված է, որ մի փոքր թեք տարածք է, ծառապատ և այլն, և տրամադրվում է ոչ թե մասնավոր առանձնատուն կառուցելու համար, այլ ներդրումային ծրագիր իրականացնելու համար, ոչ թե սեփականության իրավունքով, այլ վարձակալության իրավունքով»,- ասել է Վարդապետյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն, ապրիլյան պատերազմից հենց առաջ, պատերազմի ընթացքում... դուք հասկանո՞ւմ եք՝ պաշտպանության նախարարը ապրիլյանին պատերազմին, որ գալիս, ստեղ դոշ էր ծեծում, տարել են զինվորներին...»։
Դատախազը հավելեց, որ ռազմական ոստիկանության ծառայողները շինարարություն չեն իրականացրել, շինարարությունն իրականացրել են մասնագետները։