Քաղաքական

Խնդիրը պակասող 20 ստորագրություններն են. Լևոն Քոչարյան

Ես ստորագրությունս արդեն դրել եմ մի թղթի տակ, որն ասել ենք՝ իրենցն է, երբ մուտք անեն Ազգային ժողով. լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ 

«Ինձ համար ամենակարևորն իմ հրապարակային խոսքն է։ Եթե ես ասել եմ, որ կողմ եմ ու միանում եմ, իմացեք, որ երբ գաք այդ թղթով, թուղթը ձերն է. կմտնեք։ Սրանից ավել ի՞նչ ցույց տալ։ Հիմա եթե նպատակն իրական է, իսկապես ուզում են այդ գործընթացը, լավ են անում, ուրեմն պետք է հայտարարեն, որ այսպիսի փոքր հաղթանակ, կամ ֆիքսեն, որ 28 պատգամավոր միացել է, հիմա խնդիրը մնացածն պակասող 20 ստորագրություններն են։ Ավելի արդյունավետ կլինի այս ողջ ժամանակը ծախսել, նաև՝ մենք, այդ ուղղությամբ, ոչ թե արդեն ենթադրյալ չստացված պրոցեսի համար մեղավոր փնտրել»,- ասել է Քոչարյանը։