Այն փաստը, որ նախկին նախագահներն այդ մարդկանց անվանում են քաղբանտարկյալ, նշանակում է՝ իրենք ասում են, որ դա մեղք չէ. Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ դա ուղիղ աջակցություն է։
«Հայաստան» խմբակցությունը, ՀՀԿ-ի խմբակցությունը, կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը և երկու անտեր մնացած՝ ՔՊ-ից հեռացվածները, այդ թվում՝ Հակոբ Ասլանյանը, որին, ենթադրում եմ, Աջապահյանը կզրկեր ընտրելու իրավունքից, որոշել են մարդուն, որը բացահայտ հայտարարել է, որ Հայաստանում դեմոկրատիան պետք է դեմոնտաժի ենթարկվի, առաջադրել վարչապետի թեկնածու։ Սա ցույց է տալիս, որ իրենք ոչ թե հեղաշրջման փորձ են արել, որովհետև ուզել են պարզապես գալ իշխանության, այլ հեղաշրջման փորձ են արել՝ նպատակ ունենալով դեմոնտաժի ենթարկել Հայաստանի ժողովրդավարական կարգերը։ Ու խայտառակություն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները սրան աջակցում են։ Սրան աջակցում է նաև Կտրիճ Ներսիսյանը»,- ասել է Ռուբինյանը։