Քաղաքական

ԱԺ-ում կրքերը թեժացան, Աղազարյանը շիշ նետեց ՔՊ ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին։ Ելույթ ունենալով ՀԷՑ-ի պետականացման հետ կապված նախագծի մասին՝ նա նշեց, թե սա արվում է հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար։ Աղազարյանը ռուսական կողմին կոչ արեց չտրվել Հայաստանի սադրանքներին։ ԱԺ ՔՊ խմբակցությունից սկսեցին բղավել՝ «ամոթ, ամոթ»։

Հակոբ Արշակյանը փորձեց մեղմել վիճակը, դիտողություն արեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին։

Այդ ընթացքում նրան հանդիմանեց նաև Տիգրան Պարսիլյանը։ Սակայն Հովիկ Աղազարյանը տեղից շիշ նետեց ՔՊ խմբակցությամբ ուղղությամբ, ապա հաշիվներ մաքրելու համար դուրս հրավիրեց Պարսիլյանին։ Սակայն պատգամավորները միջամտեցին, թույլ չտալով, որ բանը ծեծկռտուքի հասնի։

Հակոբ Արշակյանը Աղազարյանին դուրս հրավիրեց՝ նշելով, որ որպես սանկցիա արգելում է նրան այսօր մասնակցել նիստին։