Քաղաքական

Ընդդիմությունը չի մասնակցի ահաբեկչությունը դատապարտող հայտարարության քննարկմանը

Ազգային ժողովում այսօր ժամը 17։00-ինն կմեկնարկի արտահերթ նստաշրջան. տեղեկացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Արտահերթ նստաշրջանը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ նպատակ ունենալով ընդունել ահաբեկչությունը դատապարտող ԱԺ հայտարարություն»,- ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ 

«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու նիստին։ 

«Նախագիծը ոչ միայն անընդունելի է իր բովանդակային և կեղծ տեղեկությունների առումով, այլև ուղիղ միջամտություն է նախաքննական մարմիններին։ Ահաբեկչությունը մենք դատապարտում ենք, այդ թվում՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչությունը, և դատապարտում ենք բռնության ցանկացած գործադրում, բայց այն, ինչ ներկայացվում է որպես քննարկում, ուղղորդում և ուղիղ միջամտություն է իրավապահ մարմինների աշխատանքին»,- ասել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս չի մասնակցի նիստին։ 

«Մեր խմբակցությունն իշխանության կազմակերպած քարոզչական շոուներին չի մասնակցում»,- ասել է խմբակցության ղեկավարը։ 

ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ կանխված ահաբեկչությանը վերաբերող նյութերում կան նաև ընդդիմադիր պատգամավորների անուններ.