Քաղաքական

Պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն սպասվում է. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ դատախազությունից դեռ չի ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն։ 

Նրա խոսքով՝ նման միջնորդություն սպասվում է։ 

«Սպասում եմ, որ գալու է»,- ասել է նա։ Արդյո՞ք Սարգսյանին նաև կալանավորելու միջնորդություն կներկայացվի, Սիմոնյանը չի հստակեցրել, նշելով, որ մինչև չստանա միջնորդությանը, չի կարող ասել։