Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթում հիշեց Փաշինյանի խոսքերը՝ իշխանություններին մեղադրելով քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դարձնելու մեջ։
Արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Պարոն Մինասյան, այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ ուզում եք անել՝ հանկարծակի քաղաքացին այնպես չլինի, որ վճարի ու պետության կառավարման մեջ մասնակցություն ունենա»։
Նա շեշտեց, որ երևանցու գրպանը Երևան քաղաքի բյուջեն է. «Այդ տրամաբանությունից դուրս եկեք՝ իմը, քոնը...»։
Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց, ինչից հետո Ալեն Սիմոնյանը նրան հորդորեց տեղից չխոսել։
«Չեն հիշում, որ Սաշիկների ու մնացածների ջեբն էր գնում էդ փողը։ Տուգանքի մատերիալ... Բառ է, սովորել են մեզնից, պատեհ-անպատեհ ասում են»,- ասել է Սիմոնյանը։