Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին ծննդյան օրվա առիթով, չնայած նրան, որ պատգամավորը դահլիճում չէր։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրեն տեղեկություններ է հաղորդվել, որ բացակայությունը առողջական խնդիրների պատճառով է։
«Միևնույն ժամանակ, առիթն օգտագործելով, ուզում եմ տեղեկացնել, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով, ես չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարել։ Խնդրում եմ նման աշխատաոճից հնարավորինս զերծ մնալ։ Առողջություն ենք ցանկանում պարոն Օհանյանին»,- ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ-ին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։