Քաղաքական

Բացահայտվել է ՀՀ անվտանգության ու կայունության դեմ պլանավորվող հանցագործություն. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացահայտվել է մեր պետականության՝ ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն և, բնականաբար, կանխվել է այդ պլանի իրագործումը,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին։ Նա նշել է, որ նախագահի հետ քննարկել է դեպքերի բացահայտման ժամանակ առավել արդյունավետ գործած իրավապահներին պարգևատրման ներկայացնելու հարցը։

Վարչապետը նաև նշել է, որ երեկ բացահայտվածը համեմատվել է 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ. «Արդյոք 1999թ. իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Սա մի հարց է, որի պատասխանը նույնպես, ի վերջո, պետք է վստահելի ձևով ձևակերպել, և ես հույս ունեմ՝ իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- ասել է նա։