Քաղաքական

Գևորգ Պապոյանը չի բացառել ՀՅԴ գործունեության կասեցումը

ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի բացառել, որ ՀՅԴ գործունեությունը կասեցվի։

«Քաղաքական առումով՝ նվազագույնը դա պետք է քննարկման առարկա դառնա». լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է նշանակում քննարկել կուսակցության գործունեության նպատակահարմարությունը։ 

«Այո, քաղաքական որոշումները երբեմն կարող են ենթադրել նաև իրավական հետևանքներ»,- ասել է Պապոյանը։ 

Հարցին՝ ինչ հետևանքների մասին է խոսքը, կուսակցության գործունեության արգելքի՞, Պապոյանն արձագանքել է. 

«Ես չգիտեմ, բայց եթե պարզվի՝ կուսակցությունը տեռորիստական կազմակերպություն է, այսինքն, ևս մեկ անգամ պարզվի, որ այս փուլում է ինքը տեռորիստական կուսակցություն, ինչո՞ւ ոչ։ 

Եթե ինչ-որ փուլերում պարզվել է, որ ինքը տեռորիստական է, և դատարանների որոշմամբ գլխավորները դատապարտվել են, հետո, առանց դատարանի որոշումների, կամ քաղաքական փոփոխության արդյունքում, ինչ-որ մարդիկ դուրս են եկել բերդերից… Մեր դատարաններն ապացուցել են 90-ականներին, ինչքան գիտեմ»։