Երևան

Արտակ Գալստյանին մանդատից զրկելու նախագիծը դուրս եկավ օրակարգից

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին մանդատից զրկելու նախագիծը դուրս եկավ օրակարգից։ Որոշումը կայացվեց ավագանու այսօրվա նիստում։ 

Հիշեցնենք, որ առաջարկվում էր անհարգելի բացակայությունների պատճառով «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից։ Նախագծի հեղինակը «Ազգային առաջընթաց» խմբակցությունն է։ 

Գալստյանն անցնում է քրեական վարույթով։ Նա կալանավորված էր, ավելի ուշ խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։