«Սրբազան պայքար» շարժումը և ՀՅԴ-ն հայտնում են իրենց կողմնակիցների ձերբակալությունների մասին։ 2 ուժերը ձերբակալությունները ապօրինի են որակել։
ՆԳՆ-ից էլ հայտնում են, որ օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեռևս հայտնի չէ՝ քանի անձի ձերբակալությունների մասին է խոսքը։