Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ թե եկեղեցու դեմ են պայքարում, այլ կանգնել են եկեղեցու նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։
«Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու՝ 356թ. Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ այդ ժողովում սահմանվել է եկեղեցու վերնախավի կուսակրոնության նորմը։ Մեկնաբանելով 356 թվականին ընդունված որոշումը՝ վարչապետն ասել է՝ այսօր հակառակ պատկերն է. «Մոմի գործը նայողը կաթողիկոսի եղբոր տղան է»։
Ըստ նրա՝ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Անդրադառնալով մեղադրանքներին, թե միջամտում են եկեղեցու գործերին, վարչապետն ասել է. «Դա հավատավոր մարդկանց եկեղեցին է։ Իրենք դա պատկերացնում են մի կլանի սեփականություն, դրա համար են ասում»։
Նա նաև նշել է. «Դուք պղծել եք եկեղեցին, պղծել։ Դարձրել եք ՍՊԸ (չնայած՝ ՍՊԸ-ն հարգելի գործունեություն է)։ Ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսն է ասում Նոր կտակարանում»։