Պետք է ցույց տաք՝ թե 7 մլրդ ինչի վրա է ծախսվել. ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Դահլիճում ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատգամավորներին առաջարկեց գալ և տեսնել.
Պատգամավորները տեղից արձագանքներ հնչեցրին.
«Պայմանավորվեցինք. քիչ առաջ ԱԺ դահլիճում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները համաձայն են գալ և տեսնել այն բոլոր ծախսերը, որոնք արվել են ամրացված շրջաններում։ Օրվա հետ կապված ձեզ կտեղեկացնեմ. տեսնենք, թե քանի հոգի կգա»,- ասել է Սիմոնյանը։