Ռոբերտ Քոչարյանը կոմունիստական կուսակցության անդամ դարձել է Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով. հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այս երկրում պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, ով Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է ստացել, Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը կոմունիստական կուսակցության անդամ դարձել է Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով։ Հեյդար Ալիևը ստորագրել է, ասել է՝ երաշխավորում եմ, որ այս մարդը կլինի լավ կոմունիստ, մտել է, դարձել է կոմունիստ այդ մարդը։ Ի դեպ, այդ երաշխավորագիրը Ռոբերտ Քոչարյանն արդարացրել է»,- ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ համաձայն է ընդդիմադիրների այն պնդումների հետ, ըստ որի՝ Քոչարյանի կառավարման տարիները խաղաղության, բարգավաճման և ծաղկման տարիներ են, միայն թե՝ Ադրբեջանի համար։
«Մարդը ստանձնել է պետության ղեկը՝ ունենալով Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ ընդամենը 11 մլն-ի տարբերություն, ու հանձնել է երկիրն իր սիամական երկվորյակին՝ ունենալով ռազմական բյուջեի 1 մլրդ 600 մլն տարբերություն»,- ասել է Ալեքսանյանը։