Երեկ Ռուսաստանի պետական հեռուստաընկերության եթերում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի. Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ արձանագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նույնաբովանդակ հայտարարություններ եղել են նաև ՌԴ քաղաքական գործիչների կողմից.
«Հայաստանը սա համարում է ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան բարեկամությանը և դա ամրագրող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության դեմ»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ այդ մասին տեղեկացրել են ՌԴ գործընկերներին․
«Կարծում եմ՝ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- ասել է Միրզոյանը։