Ես և այստեղ նստած մեր գործընկերներից որևէ մեկը չեն կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ. ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Մենք այդտեղ պարտվում ենք, բայց եթե դուք կարծում եք՝ մենք պարտվում ենք, ու դուք շահում եք, չարաչար սխալվում եք»,- ասել է պատգամավորը։
Խամոյանը հայտարարել է նաև՝ վարչապետը չի գիտակցում՝ ինչ պաշտոն է զբաղեցնում. «Գիտե՞ք՝ ինչու եմ համոզված, որովհետև երբ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհայինի շեմին, դուք, լինելով երկրի վարչապետ, ստանձնել եք երկրի գլխավոր գինեկոլոգի և ուրոլոգի ֆունկցիաները, ու երբ Հայաստանը պատերազմից 5 պակաս է, երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունն ստուգելը»,- ասել է նա։