Քաղաքական

Խորքային գործընթաց սկսելու համար խորհրդակցություններ են ընթանում. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե քաղաքական ուժերի ու գործիչների հետ տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար։

«Ավելի կոնկրետ ու հստակ այս պահին չեմ կարող վերջնական ասել, բայց կարող եմ հստակ ասել, որ կա խորհրդակցություն տարբեր ուժերի, քաղաքական ուժերի միջև ստեղծված իրավիճակում համարժեք քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,–ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Նա նաև ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած ազդեցիկ անձինք իշխանությունների թիրախ են դարձել. «Իշխանությունների տրամաբանությունը շատ հստակ է՝ վերացնել դիմադրության բոլոր օջախները»։