Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի հարցուպատասխանին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանին. Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այսօր չենք մասնակցելու, քանի որ բյուջեի քննարկման օրակարգով ելույթներ ունենք, և ասելիքն ավելի հարմար ֆորմատով կասենք»,- նշեց պատգամավորը։ 

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը Radar Armenia-ին հայտնել էր, որ իրենք ևս չեն մասնակցելու այսօրվա հարցուպատասխանին։