ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե պետք է միավորվել ազգային արժեքների շուրջ։
«Մեզ համար ազգային արժեքները իրական են՝ պետականություն, լեզու, ազգային առանձնահատկություններ, ազգային շահեր։ Ձեզ ու ձեր քաղաքական հոսանքի համար ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, ձեր թիմակիցների զավթած կառույցները։ Ամենն, ինչ անում եք, անունը դնում եք ազգային արժեք, և երբ մեկը հարց է բարձրացնում՝ այս կառույցում ամեն ինչ նորմա՞լ է, ասում եք՝ ձեռքներդ հեռու մեր սրբություններից»,- ասել է Ռուբինյանը։