Վերջին 1 շաբաթվա կամ ամսվա ընթացքում երևի ԱԽ 4-6 նիստ է հրավիրվել, բայց հաղորդագրություններ չեն լինում․ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություն գեներացնող»,- Ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- նշել է վարչապետը։