ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մեկնաբանելով առաջիկա օրերին վարչապետի հնարավոր այցը Թուրքիա, հայտնել է, որ այդ տեղեկատվությունը հայտնում է կառավարությունը. «Ես որևէ բան չեմ կարող ասել։ Երբ այցը հաստատվի, կառավարությունը կհայտնի»։
Նա հավելել է, որ փոխարտգործնախարարի այցը Թուրքիա ՀՀ-Թուրքիա կարգավորման շրջանակներում է. «Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ-ն։ Տարբեր նախարարների մակարդակով շփումներ կան, նաև երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում»,- նշել է նա։
Անդրադառնալով երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությանը՝ նա նշել է՝ Հայաստան իր կողմից ամեն ինչ արել է, որ դա տեղի ունենա. «Մնացածը Թուրքիայի դաշտում է»։