Երբ երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ Կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների։
Հարցին՝ ինչու՞ անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվում, Ռուբինյանը պատասխանել է.
«Իսկ ի՞նչ գիտեք, որ չեն հրավիրում։ Կառավարությունը անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու տարբեր ֆորմատներ ունի։ Դրանք կարող են լինել հրապարակային, կարող են լինել ոչ հրապարակային։ Եթե հարցի բովանդակությունն այն է՝ Կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է կամ ունի տարբեր սցենարներ, ասեմ, որ ունի»,- ասել է Ռուբինյանը։