Ծիծաղելի գործընթաց է․ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
«Զարմանում եմ՝ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին սատարում, և Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձև անում։ Այդ խաղը բոլորս, պոպկորնը ձեռներս նստած, վայելում ենք, անկեղծ ասած։ Չենք հասկանում՝ ինչի համար է այդ ամենն արվում։ Մտածում ես՝ վերջը ի՞նչ, այսինքն, պլանը ո՞րն է։ Անկեղծ ասած՝ ժամանցային բան է դարձել։ Իրենք ենթադրում են, որ ինչ-որ ձայներ․․․ սկի դահլիճ չեն գալիս, նիստերին չեն գալիս, ընտրություններին էլ 350 օր բան է մնացել»,- ասել է Սիմոնյանը։