ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի առնչությամբ «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը՝ ասել է. «Քաղաքական գործունեություն է։ Իրենք այդպես են որոշել. ինչ կարող եմ ասել»։
Հարցին՝ ՔՊ-ից ձայներ ստանալու գործընթացը մեկնարկե՞լ է, նա նշել է. «Բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկած են։ Մանրամասներ մի հարցրեք»։