Քաղաքական

Իրանը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ ռազմական գործողությունների արդյունքում Իրանում զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ։

Նա նշել է, որ ագրեսիան իրենց պարտադրվել է, իսկ դրանում պատասխանատու է ԱՄՆ կառավարությունը՝ «Իսրայելի կատարած հանցագործություններում ցուցաբերած լիակատար աջակցության համար»։

«ԱՄՆ-ն այս հարձակումների մասնակից է։ Պետք է ընդունի սեփական պատասխանատվությունը և դադարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրությանը մոլորեցնելը։ Ուժի կիրառմամբ համաձայնությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է. մենք չենք հանձնվի»,- ասել է նա։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ Իսրայելի գործողությունները դատապարտելու համար։

«Բարձր ենք գնահատում ազնիվ ժողովրդի զորակցության և աջակցության համար. մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը»,- ասել է դեսպանը։