«Ռոբերտ Քոչարյանի՝ ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ. եթե իմանայի՝ ինձ դատի է տալու, պատրաստ էի պետտուրքը վճարել»․ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դե, հիմա դիմել է, 9 մլն դրամ փող է ուզում ինձնից։ Ճիշտ է՝ այդ 9 մլն դրամը 200 մլն դոլարի մեջ բան չի փոխելու։ Ես չեմ կարծում, որ ինքն այդ դատը հաղթելու է։ Ինչ, ե՞ս պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվե՞լ եմ։ Այսինքն, էն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ՝ «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի, Պողոս Պողոսյանի, դրանք ե՞ս պետք է ապացուցեմ։ Կարծում եմ՝ ինքը պետք է գա, ապացուցի, որ ինքը մարդասպան չէ, թալանչի չէ»,- ասել է Սիմոնյանը։