Քաղաքական

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի շուրջ ենք բանակցում». Գրիգորյան

Ադրբեջանական կողմի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի շուրջ ենք բանակցում, խորհրդակցություններ ենք իրականացնում. «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Հույս ունենանք, որ դա կլինի հնարավորինս շուտ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ որոշակի կայունություն կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում.

«Իհարկե, խաղաղության օրակարգը ամբողջությամբ չենք կարողացել իրականացնել, բայց շատ հարցերում կարողացել ենք որոշակի կայունության հասնել։ Կարող են օրինակներ լինել, որտեղ հարցականի տակ կդրվեն իմ այս ասածը, բայց կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ որոշակի կայունություն կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում»,- ասել է Գրիգորյանը։