ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Իրանի դեմ Իսրայելի հարվածին
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. տեղի ունենալով հատկապես բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վերջ է դնում խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու համաշխարհային խաղաղությանը։
Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։