Քաղաքական

«Վատ թիվ եք ասում 36-ը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վարչապետին անվստահություն հայտնելու՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած գործընթացին։

Նա ձեռնպահ է մնացել նախաձեռնության շուրջ «Հայաստան» դաշինքի դիրքորոշման մասին խոսելուց։ Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ստորագրել էին ոչ թե ՊՈւ-ի նախաձեռնության տակ, այլ առանձին ձևաթղթի վրա։

Հարցին՝ ի սկզբանե դատապարտված չէ՞ գործընթացը, երբ 36 պատգամավորի ստորագրություն չկա այն ԱԺ օրակարգ տանելու համար, ուր մնաց՝ 54 քվեով պաշտոնանկություն իրականացնելու, Սարգսյանը նշել է, որ իմպիչմենտի գործընթացն արդեն սկսվել է. «36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 է պետք… Գործընթացն սկսվում է, երբ ԱԺ մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Գործընթացն այդ ժամանակ է սկսվում։ Իսկ մենք ասացինք, որ ԱԺ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54։ Վատ թիվ եք ասում 36-ը»։