ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ «Պատիվ ունեմ»-ի հետ այսօրվա բանակցություններից։
Նրա խոսքով՝ այդ գործընթացում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հստակ է. «Այն փոխանցել ենք մեր գործընկերներին։ Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ, գրասենյակում դրված է։ Երբ իմպիչմենտի գործընթացն սկսվի, այդ ստորագրությունները պատրաստ են, և ձևաթուղթը կփոխանցվի»։ Նրա խոսքով, սակայն, ընդդիմադիր երկու խմբակցություններն ունեն 34 պատգամավոր, ու պակասում է ևս երկու ստորագրություն։
«Դժբախտաբար, այս պահին այդ երկու ստորագրությունը դեռ չունենք»,-ասել է նա։