Քաղաքական

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն ստորագրել են

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտոնապես նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խմբակցության պատգամավորներն արդեն ստորագրել են ձևաթղթի տակ՝ լուսանկարը հրապարակելով սոցիալական ցանցերում։

«Պատիվ ունեմ»-ն այս հարցով բանակցում է նաև «Հայաստան» խմբակցության հետ։ Վերջինիս անդամները պատրաստակամ են իրենց 28 ստորագրությամբ միանալ նախաձեռնությանը։