Քաղաքական

«Ինձնից երբևէ լսե՞լ եք «ոչմիթիզականության» հետ կապված որևէ գաղափար». Սերժ Սարգսյան

«Շատ հստակ ասել ենք՝ թող հրապարակի համանախագահների առաջարկած վերջին փաստաթուղթը»,- հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պնդելով ԼՂ խնդրով բանակցային փաստաթղթերը հրապարակելու պահանջը։ «Երբ նա հրապարակի, մենք մեր կարծիքը կասենք»,- ասել է նա՝ ճշգրտելով, որ խոսքը 2019թ. փաստաթղթի մասին է։

«Լավրովի պլան, որպես այդպիսին, չի եղել, լրագրողների ու նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահներն, անկախ նրանից՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի թե ԱՄՆ ներկայացուցիչ են, միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ»,- ասել է նա։

Սարգսյանը նաև նշել է՝ ինքը բազմաթիվ անգամներ է ասել, որ ցանկանում էր՝ ԼՂ խնդիրը լուծվի. «Դուք ինձնից երբևէ լսե՞լ եք «ոչմիթիզականության» հետ կապված որևէ գաղափար»։ Ս. Սարգսյանը նշել է, որ իրենք պատրաստ են եղել գնալ խնդրի լուծման:

Նա նշել է, որ սկսած 1994-95թթ․՝ ԼՂ խնդրի բանակցություններում եղել է փակուղի. 

«Փակուղին նորմալ է։ Ե՞րբ չի եղել փակուղի։ Սկսած 1994-95թթ․, տարբեր ժամանակներում, եղել է փակուղի։ Փակուղին չի նշանակում՝ վերջնականապես ամեն ինչ որոշվեց։ Դուրս ենք եկել փակուղուց։ Բա Քի Ուեսթը փակուղի չէ՞ր, որ չստացվեց, դրա հաջորդները։ Մեր ժամանակահատվածին անցնեմ. բա Կազանը փակուղի չէ՞ր, բա փակուղուց հետո ինչպե՞ս բանակցությունները շարունակվեցին, և էական փոփոխություններ չեղան։ Բանակցություններն այդպիսին են։ Եթե փակուղիներ չլինեին, հարցը կլուծվեր»։